Հուլիս 07, 2022
662 դիտում

Հայաստանի հավաքականը SADA CUP-ում մեկնարկել է հաղթանակով


Լուսանկարը` Basketball Federation of Armenia


Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է SADA CUP բասկետբոլի միջազգային մրցաշարը:

Առաջին խաղում Հայաստանի ազգային հավաքականը մրցել է «Թիմ ԱՄՆ»-ի հետ ու հաղթել 94։59 հաշվով։

Հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել Անդրե Սպայթ Մկրտչյանը՝ վաստակելով 33 միավոր: Նա 5 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին եւ կատարել 11 արդյունավետ փոխանցում, հայտնում են ֆեդերացիայից:

Հայաստանի ընտրանին հաջորդ խաղում ուժերը կչափի Իրանի հետ: Հանդիպումը տեղի կունենա հունիսի 25-ին, ժամը՝ 17:00-ին:

Մրցաշարին մասնակցում է նաեւ Սիրիայի հավաքականը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին