Դեկտեմբեր 27, 2024
10017 դիտում

Ադելիա Պետրոսյան. Հայաստանը զիջել է Արցախը, ու ինձ համար կարեւոր էր ուրախացնել հայերին


Լուսանկարը` sport-express.ru

Լուսանկարը` sport-express.ru

Լուսանկարը` sport-express.ru

Լուսանկարը` sport-express.ru

Լուսանկարը` sport-express.ru


Ադելիա Պետրոսյանը մեկնաբանել է իր ելույթը Կրասնոյարսկում ընթացող Ռուսաստանի գեղասահքի պատանեկան առաջնությունում: Նա արծաթե մեդալակիր է դարձել:

Պետրոսյանը հանդես է եկել Արա Գեւորգյանի «Արցախ» ստեղծագործության ներքո:



«Հայրիկիս կողմից հայուհի եմ: Վերջերս Հայաստանը ծանր պարտություն է կրել ու զիջել Արցախը: Ինձ համար շատ կարեւոր է ելույթ ունենալիս ուրախացնել իմ ժողովրդին, որի արյունը եւս հոսում է իմ երակներում, ու որ Արցախը նորից վերադարձվի Հայաստանին: Ինքս Արցախում չեմ եղել, բայց ցանկանում եմ սառույցի վրա հաղթանակ տանել իմ երկրի համար: Բացի այդ էլ վերջերս մահացել է տատիկս, երբ պատրաստում էի այս համարը: Ուզում եմ նաեւ, որ բոլորը տեսնեն, թե որքան լավ է այս ելույթս կառուցել Դանիիլ Գլեյհենգաուզն ու որքան հաջող է ինձ մոտ այն ստացվում»,- Պետրոսյանի խոսքերը մեջբերում է sport-express.ru-ն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին