Ապրիլ 17, 2024
1873 դիտում

Ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով զոհվել է ֆուտբոլիստ Լեւոն Սեւոյանը


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնում է, որ Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով զոհվել է Վարդենիս համայնքի «Անդրանիկ» մարզադպրոցի ֆուտբոլիստ, 26-ամյա Լեւոն Մեխակի Սեւոյանը։

«ՀՖՖ-ն ցավակցում է Լեւոնի ընտանիքին, հարազատներին, ընկերներին նրա անժամանակ մահվան կապակցությամբ, ինչպես նաեւ Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի բոլոր զոհերի հարազատներին»։

Արդեն հինգ օր սկսված պատերազմում Ադրբեջանը թիրախավում է նաեւ խաղաղ բնակչությանը, որի շրջանում հայկական կողմը զոհեր ունի: Երեկ գիշեր կրակի տակ է եղել Վարդենիսի շրջանը, այնտեղ հայկական զինված ուժերը խոցել են 3 հետախուզախան ԱԹՍ, եւս 1-ը՝ Կոտայքի մարզում: Այսօր առավոտից ռմբակոծվում են Հադրութ եւ Ստեփանակերտ քաղաքները:

Առավոտյան ՊՆ-ն հայտնել էր 55 զինվորականի զոհվելու մասին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին