Նոյեմբեր 22, 2024
4628 դիտում

Ջոկովիչ. «Խաչանովը իր նպատակին հասնելու տաղանդ եւ ներուժ ունի»


Լուսանկարը` REUTERS


Թենիսի աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը կարծում է, որ «Կարեն Խաչանովը պետք է սովորի լավագույն մարզավիճակ ցուցադրել ողջ մրցաշրջանի ընթացքում»:

«Կարենը թռիչքներ եւ վայրէջքներ է ունենում: Նախանցյալ տարի նա ավարտեց իր լավագույն մրցաշրջանը՝ հաղթելով ինձ Փարիզի մրցաշարի եզրափակչում: Հետո նա ռակետներ էր փոխում եւ միայն մի քանի ամիս հետո կրկին սկսեց որակյալ թենիս ցուցադրել: Կարենը դեռ երիտասարդ է եւ պետք է սովորի լավագույն մարզավիճակ ցուցադրել ողջ մրցաշրջանի ընթացքում: Այսօր անհամեմատ ավելի դժվար է կայուն տեղ պահպանել առաջին հնգյակում եւ նույնիսկ տասնյակում: Բայց ես վստահ եմ, որ դա իր նպատակն է, իսկ դրան հասնելու տաղանդ եւ ներուժ Խաչանովն ունի», - ասել է Ջոկովիչը Կոմերսանտի հետ հարցազրույցում:

 

«Կարենը ֆիզիկապես շատ հզոր խաղացող է: Նա ուժեղ է հարվածում գնդակին, հատկապես՝ կորտի աջ անկյունից, ձախից շատ տափակ հարված ունի, ինչպես նաեւ լավ է մատուցում: Խաղի նման ոճով նա մշտապես հավակնում է լինում թոփ-10-ում կամ թոփ-15-ում», - հավելել է Ջոկովիչը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին