Հայաստանի ձյուդոյի հավաքականը վերադարձել է Ղազախստանում անցկացրած 14-օրյա համատեղ մարզումներից:
Թիմի մարզիկների մեծ մասը փորձի պակաս ունի, ու հավաքի ընթացքում այնպես են արել, որ ձյուդոյիստները հնարավորինս շատ գոտեմարտեր անցկացնեն: Ընտրանու գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանը ՀԱՕԿ-ին հայտնել է, որ հավաքը ծառայել է նպատակին ու մեծ օգուտ տվել:
Մարտի 13-ից թիմը մարզումները շարունակելու է Ծաղկաձորում, որտեղ շեշտը կդրվի ֆիզիկական պատրաստվածության վրա: Ապա հավաքականը կմասնակցի վարկանշային մրցումների Եկատերինբուրգում, Թբիլիսիում ու Անթալիայում: Այդ ընթացքում համատեղ մարզումներ կլինեն Վրաստանի ու Ռուսաստանի թիմերի հետ:
Վարկանշային է լինելու նաեւ մայիսի 1-3-ը Պրահայում կայանալիք Եվրոպայի առաջնությունը:




















