Դեկտեմբեր 09, 2024
6693 դիտում

«Միավորված զգացմունքներով». 2020-ի Օլիմպիական խաղերի կարգախոսը


Լուսանկարը` olympic.org


Ճապոնիան իր պատմության մեջ 2-րդ անգամ անցկացնելու է ամառային Օլիմպիական խաղերը: Այս անգամ դրանք կայանալու են հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը Տոկիոյում:

Խաղերի կազմակերպիչներն արդեն հայտարարել են Օլիմպիական խաղերի կարգախոսը, որի շուրջ համախմբվելու են ամբողջ աշխարհի մարզիկները:



«Միավորված զգացմունքներով» կարգախոսն արտացոլում է ունիվերսալ արժեքներ ու միավորում սպորտի ուժը:

«Երկրպագուներն, որոնք իրար մինչեւ խաղերը չեն ճանաչել, հավաքվելու են միասին ու բացահայտելու, որ նրանց ավելի շատ բան է միավորում, քան բաժանում»,- հայտնել են Տոկիո-2020-ի կազմակերպիչները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին