8548 դիտում

ՕԽ-2020-ին պատրաստվելու համար պետբյուջեից մոտ 121 մլն դրամ է հատկացվել


Լուսանկարը` Reuters


Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը 32-րդ ամառային Օլիմպիական խաղերին նախապատրաստվելու ու մասնակցելու համար ՀԱՕԿ-ին հատկացրել է 120 մլն 888 հազ. դրամ:

Հայաստանի օլիմպիական հավաքականն այս պահին 3 ուղեգիր ունի: Հունահռոմեական ոճում այն ապահովել են Աշխարհի, Եվրոպայի ու Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն (97 կգ) ու Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր Կարապետ Չալյանը (77 կգ): 77 կգ քաշային կարգում խաղերի մասնակցի անունը հայտնի է դառնալու ավելի ուշ:

Մարմնամարության ուղեգիրն էլ Եվրոպական խաղերի արծաթե ու Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Դավթյանինն է:

2018-ի Աշխարհի առաջնությունից ուղեգրերի համար պայքարում են նաեւ ծանրորդները, նրանց վարկանիշների վերջնական քանակը հայտնի է դառնալու մայիսին:

Մեր ընտրանին