Հայաստանի աթլետիկայի թիմը մեկնել է Ստամբուլ, որտեղ նախ մասնակցելու է ուսումնամարզական հավաքի, ապա՝ Բալկանյան երկրների ձմեռային առաջնությանը:
Mediamax Sport-ի թղթակցին աթլետիկայի ֆեդերացիայից հայտնել են, որ մասնակցելու են Մարիետա Մինասյանը, Մարիաննա Բաղյանը, Աննա Աբրահամյանը, Լիլիթ Հարությունյանը, Ռազմիկ Մկրտչյանը, Մանուկ Մանուկյանը, Լեւոն Աղասյանը եւ Արտակ Համբարձումյանը:
Առաջնությունում հանդես են գալու նաեւ այլ աթլետներ, ովքեր նույնպես ցանկացել են ելույթ ունենալ ու մրցավայր են մեկնելու սեփական միջոցներով: Նրանք ներկայացնելու են Արցախը, Գյումրին, Կապանը, Վանաձորը, Երեւանը:
Փետրվարի 9-ին մեկնարկելու է երիտասարդական առաջնությունը, իսկ 16-ին՝ մեծահասակների:




















