10568 դիտում

Կարապետյանը սկսում է պայքարը վարկանշային Գրան Պրիում


Լուսանկարը` cloudinary.com


Աշխարհի 83 երկրի 547 մասնակից այսօրվանից Թել Ավիվում կպայքարի ձյուդոյի Գրան Պրիում:

Հայաստանն այստեղ ունենալու է մեկ ներկայացուցիչ: Մինչեւ 73 կգ քաշային կարգում ելույթ է ունենալու Ֆերդինանդ Կարապետյանը: Գրան Պրին վարկանշային է, եւ մարզիկները պայքարելու են նաեւ Օլիմպիական միավորների համար:

Այս պահին Կարապետյանն իր քաշային կարգում վարկանշով զբաղեցնում է 31-րդ տեղը: Տոկիո մեկնելու իրավունք ստանալու են մինչեւ 25 տեղը զբաղեցրածները:

Մեր ընտրանին