Մայիս 15, 2025
4884 դիտում

WADA-ն կմեղմի մարիխուանայի ու կոկաինի դեպքում տրվող որակազրկումը


Լուսանկարը` Մեդիամաքս


Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը (WADA) կկրճատի մարիխուանայի ու կոկաինի օգտագործման դեպքում տրվող որակազրկումը:

Նշվում է, որ որակազրկումը 3 ամիս կլինի, եթե մարզիկն ապացուցի, որ սպորտային արդյունքները բարելավելու համար չէ դրանք օգտագործել: Իսկ վերականգնողական բուժում անցնելու դեպքում պատժը կկրճատվի ու 1 ամիս կկազմի:

Պատժի նման մեղման պատճառն այն է, որ մարզիկների հետ դատական պրոցեսների ընթացքում հակադոպինգային գործակալությունը շատ գումարներ է կորցնում:

Նոր օրենքը կիրառվելու է 2021 թվականից: WADA-ն արգելում է մարզիկներին մրցումային փուլում օգտագործել կոկաին ու մարիխուանա, այդ որակազրկման չափն անփոփոխ է՝ 4 տարի:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին