Մայիս 14, 2025
132 դիտում

Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին զույգը կներկայացնի Հայաստանը


Լուսանկարը` Championat


Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիայի գործադիր կոմիտեն թույլատրել է Կարինա Ակոպովային եւ Նիկիտա Ռախմանինին ներկայացնել Հայաստանը: Այդ մասին tass.ru-ին հայտնել է իր աղբյուրը:

21-ամյա Ակոպովան ու 26-ամյա Ռախմանինը 2021 թվականին Ռուսաստանի Գավաթում արծաթե մեդալներ են նվաճել: Զույգը վերջին 2 մրցաշրջաններում մարզուհու վնասվածքի պատճառով բաց է թողել բոլոր կարեւոր մրցումները:

Հարցազրույցներից մեկում Ակոպովան պատմել է, որ մեջքի վնասվածքն իրեն անընդհատ է անհանգստացնելու, սակայն սովորել է վերահսկել ցավն ու իր էմոցիաները:



Միասին ելույթ ունենալուց բացի նրանք նաեւ զույգ են եւ նշանվել են 2024 թվականին: 2023 թվականին Ակոպովան առաջին անգամ այցել է Հայաստան եւ լուսանկարներ հրապարակել սոցկայքերի իր էջերում:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին