Մայիս 14, 2025
79 դիտում

Հայաստանի Մ-20 տ․ ընտրանին տնային ԵԱ-ում հանդես կգա նոր մարզչի գլխավորությամբ


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայում պատրաստվում են Երեւանում կայանալիք Եվրոպայի մինչեւ 20 տարեկանների Բ դիվիզիոնի առաջնությանը։

Ֆեդերացիայից տեղեկանում ենք, որ այդ մրցաշարում Հայաստանի ընտրանին հանդես է գալու նոր մարզչական կազմով։

Գլխավոր մարզիչ է նշանակվել Փիթ Դոմինգեսը, օգնականները կլինեն Կոնստանտինոս Պապավասիլեուն եւ Սեւակ Քեթենջյանը։

Դոմինգեսն աշխատում է NBA-ի «Միլուոկի Բաքս»-ի մարզչական շտաբում, իսկ Հայաստանի ազգային հավաքականի մարզչական թիմում ընդգրկված է 2022 թվականից։

Հայաստանի երիտասարդական ընտրանու հանդիպումների ժամանակացույցն այսպիսին է՝ Հայաստան-Լատվիա՝ հուլիսի 11, Մոնտենեգրո-Հայաստան՝ հուլիսի 12, Հայաստան-Իռլանդիա՝ հուլիսի 13, Էստոնիա-Հայաստան՝ հուլիսի 15։ Բոլոր խաղերի սկիզբը 20։00-ին է։


 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին