Մայիս 04, 2025
4346 դիտում

Le Parisien. Միխայել Շումախերը գիտակցության է եկել


Լուսանկարը` France 24


Ֆորմուլա-1-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերը գիտակցության է եկել:

Ինչպես հայտնում է Le Parisien-ը, երեկ Շումախերին տեղափոխել են Փարիզի հիվանդանոցներից մեկը, որպեսզի «գաղտնի բուժումներ» իրականացնեն: 

Չնայած աշխատակիցներն արել են ամեն ինչ, որ այդ պահին ոչ ոք չիմանա այդ նորության մասին, լրագրողներին հաջողվել է որոշ մանրամասներ իմանալ: Նրա բուժմամբ զբաղվում է հայտնի պրոֆեսոր Ֆիլիպ Մենշեն:

Բուժքույրերից մեկն ասել է, որ Շումախերը գիտակցության է եկել. «Նրան բերեցին իմ հերթապահության ժամանակ: Վստահեցնում եմ, որ Շումախերի գիտակցությունը տեղն էր»:

50-ամյա Շումախերը 2013-ին Ալպերում դահուկ վարելու ժամանակ անհաջող ընկել էր, որից հետո նրան տեղափոխել էին հիվանդանոց: Այս ողջ ընթացքում նա գտնվում էր կոմայի մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին