Հունիս 30, 2025
124 դիտում

Բաչկով. Ես կռվող ու մտածող բռնցքամարտիկ եմ, ինչն էլ գրավում է մարդկանց


Լուսանկարը` IBA


Հովհաննես Բաչկովը հուլիսի 2-ին Ստամբուլում մրցելու է ուզբեկ Ժողժախոն Էրգաշեւի դեմ: Մենամարտից առաջ նա հարցազրույց է տվել Boxing King Media-ին, որից առանձնացրել ենք ամենաուշագրավ պատասխանները:



«Երբ մարդն իրեն ուժեղ է զգում ու հավատում սեփական ուժերին, պետք է գնա նպատակներին ընդառաջ: Իմ ուժը հավատն է առ Աստված, ինչն էլ թույլ է տալիս մտածել, որ կարող եմ Աշխարհի չեմպիոն դառնալ:

Ուժեղ լինելու որեւէ գաղտնիք չկա, ամեն ինչ աշխատասիրության շնորհիվ է լինում: Իմ ծննդավայր Գյումրին ծովի մակարդակից 1500 մ բաձրության վրա է գտնվում ու այնտեղ բոլոր մարդիկներն էլ ուժեղ են:

Բայց բռնցքամարտում հաղթանակի հասնելու համար միայն ուժեղ լինելը քիչ է։ Այն պարզապես խաղ չէ, այլ մտքի կռիվ ու բնավորության պայքար:  

Ես էլ բոլորի պես իմ կյանքում դժվարություններ եմ հաղթահարել: Այս մարզաձեւը ոչ թե ես եմ ընտրել, այլ պապս: Փոքր տարիքում փողոցում շատ եմ կռվել ու կոփվել, այդ ամենը տեսնելով նա որոշել է, որ ուժս դրսեւորելու ու կայանալու համար ամենալավ տեղը բռնցքամարտի դահլիճն է: 

Իմ հաջողություններում ներդրում է ունեցել նաեւ քեռիս, որը նախքան բռնցքամարտի հաճախելը սովորեցրել է լավ ու ճիշտ հարվածներ հասցնել: Նա ինձ ամուր հիմքի վրա է դրել: 

Ես կռվող ու մտածող բռնցքամարտիկ եմ, ինչն էլ գրավում է մարդկանց: Ինձ մոտ ամեն ինչը մտածված է լինում: Եթե ֆուտբոլում մարդիկ գոլի են սպասում, որ հաճույք ստանան, ապա բռնցքամարտում ինտրիգների՝ նոկաուտի, նոքդաունի կարիք ունեն: Ես կարողանում եմ նրանց դրանով ապահովել ու զվարճացնել: 

Սիրում եմ ազատ ժամանակ ֆուտբոլ, բասկետբոլ ու թենիս խաղալ, սիրողական մակարդակում ամեն ինչով էլ լավ եմ զբաղվում:

Իմ հայրենիքը՝ Հայաստանը, հատկապես ճանաչված է իր մարզիկներով, գրականությամբ, գրողներով ու նկարիչներով»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին