Կիեւում ընթացող ջրացատկի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող զույգը 4-րդ տեղն է գրավել:
Վլադմիր Հարությունյանն ու Լեւ Սարգսյանը 10 մետր սինքրոն աշտարակացատկում հավաքել է 358.80 միավոր ու շատ մոտ եղել մրցանակային եռյակին:
Լավագույն արդյունքը գրանցել ու չեմպիոնների կոչումը նվաճել է Ալեքսանդր Բելեւցեւ-Նիկիտա Շելիխեր (Ռուսաստան) զույգը, որն իր ակտիվում ունի 417.30 միավոր:
2018-ի առաջնությունում Գլազգոյում հայ ջրացատկորդները Եվրոպայի բրոնզե մեդալակիրներ էին դարձել: Հարությունյանն ու Սարգսյանը վաստակել էին 396.84 միավոր: Դա անկախ Հայաստանի պատմության առաջին մեդալն էր մեծահասակների առաջնությունում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: