Այսօր Ստեփանակերտում կայանալու է Համահայկական խաղերի բացման արարողությունը:
Ամառային 7-րդ խաղերը հոբելյանական են, դրանք անցկացվում են արդեն 20-րդ անգամ: Ստեփանակերտում հսկայական թվով հայեր են հավաքվել աշխարհի շուրջ 140 քաղաքներից: Մասնակիցների թիվն ավելի քան 5000 է:
Ինչպես հայտնում է Mediamax Sport-ի թղթակիցը Ստեփանակերտից, Արցախում մեկնարկելու են ֆուտբոլ, հեծանիվ, շախմատ, բազկամարտ, սպորտային պարեր եւ վոլեյբոլ մարզաձեւերը: Մյուս մրցումները տեղի կունենան Երեւանում եւ կսկսվեն օգոստոսի 9-ին:
Համահայկական կազմկոմիտեի անդամ Դերենիկ Գաբրիելյանն ասել է, որ Ստեփան Շահումյանի անվան ստադիոնում խաղերի ջահը վառելու են Օլիմպիական չեմպիոն Հրաչյա Պետիկյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ Սրբազանն ու Համահայկական խաղերի գործկոմի փոխնախագահ Ալբերտ Բոյաջյանը:
«Միջոցառումը կսկսվի ժամը 21:00-ին եւ կտեւի 3,5 ժամ, այն վարելու է Կարեն Գիլոյանը: Հրաշալի բացում է լինելու, շատ գեղեցիկ լուծումներ են գտել կազմակերպիչները: Համոզված եմ, որ բոլորը մեծ հաճույք են ստանալու»,-ասել է Գաբրիելյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: