Փետրվար 16, 2025
7479 դիտում

Վահագն Դավթյանը կփորձի Եվրոպական խաղերում եւս հաջող հանդես գալ


Լուսանկարը` Getty images


Մարմնամարզիկ Վահագն Դավթյանն օրեր առաջ Եվրոպայի առաջնությունում օղակների վրա վարժությունում նվաճել էր բրոնզե մեդալ:

 

Դավթյանն իր ելույթը լավ է գնահատում, քանի որ ձեռնունայն չի վերադարձել:

 

«Թերություններ եղան, բայց դրանք շտկել հնարավոր է: Ուրախ եմ, որ մեդալ նվաճեցի, սա ոչ միայն իմ, այլ ողջ թիմի, մարզիչների, թիմակիցներիս հաջողությունն է: ԵԱ-ում ես նաեւ նվաճեցի Եվրոպական խաղերի ուղեգիր: Այժմ պետք է պատրաստվեմ այս մրցաշարին, նպատակս այնտեղ եւս լավ մասնակցություն ունենալն է»,-ասել է մարզիկը:

 

Հայաստանի մարմնամարզության հավաքականից ամռանը կայանալիք Եվրոպական խաղերի ուղեգիր է նվաճել նաեւ բազմամարտիկ Արթուր Դավթյանը: Հնարավոր է, որ Արթուր Թովմասյանին (օղակներ) եւս իրավունք տրվի մեկնել այդ մրցաշարին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին