Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը գոհ է մնացել Եվրոպայի առաջնությունից, որտեղ նրա թիմից բրոնզե մեդալակիր էր դարձել Վահագն Դավթյանը:
«Թբիլիսիում ունեցած հավաքի ժամանակ ես տեսա, որ տղաները պատրաստ են մեդալներ նվաճելուն: Սակայն նրանց չվերթը մեկ օր ուշացավ, երկու գիշեր չքնած եկան մրցավայր: Այնտեղ չհասցրին մասնակցել գլխավոր փորձին, խնդրեցինք, որ գոնե մի դահլիճ տրամադրեն մարզվելու համար: Ոչ լավ վիճակում տղաները հանդես եկան, բայց նրանցից երեքը կարողացան անցնել եզրափակիչ փուլ»,-ասել է Սերոբյանը:
Նա շատ գոհ է մնացել Վահագն Դավթյանի ելույթից, որն իր ողջ ուժերը ներդրել ու հաղթահարել է դժվարությունները. «Մենք Վահագից այդքան էլ մեծ սպասելիքներ չունեինք, քանի որ ուսի վնասվածքով էր մասնակցում: Սակայն մրցման ժամանակ նա մոռացավ ամեն ինչ եւ ուրախացրեց բոլորիս: Անչափ գոհ ենք նրանից»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: