Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ու «Լոկոմոտիվ»-ի պաշտպան Նաիր Տիկնիզյանը խոսել է «Սեւիլյա»-ի հետաքրքրության եւ չկայացած տեղափոխության մասին:
Ակումբն, իսկապես, բանակցություններ է վարել պաշտպանի վերաբերյալ:
«Ես ընդհանրապես որեւէ մասնակցություն չեմ ունենում բանակցություններում, դրա կարիքը չկա էլ: Իմ հարցերով զբաղվում է գործակալս՝ Սաշա Կլյուեւը: Գիտեմ, որ ամռանն առաջարկություն է եղել, բայց պայմանները չեն գոհացրել «Լոկոմոտիվ»-ին: Հիմա էլ խոսակցություններ կան, բայց դրանք կարող են այդ մակարդակում էլ մնալ»,- նշել է Տիկնիզյանը:
Այս մրցաշրջանում պաշտպանն ակումբի կազմում մասնակցել է 23 խաղի ու դարձել 2 գոլի հեղինակ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: