Այսօր Հանրապետական ստադիոնում կայանալու է Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի դիմակայությունը։
Միմյանց դեմ մրցելու են «Փյունիկ»-ը եւ «Արարատ-Արմենիա»-ն, իսկ խաղը մեկնարկելու է 19։00-ին։ Երկրպագուների համար մուտքն ազատ է։
ՀՖՖ-ն հայտնում է, որ գլխավոր մրցավարը լինելու է Յուրա Մահտեսյանը, որին կօգնեն Խաչատուր Հովհաննիսյանը եւ Խաչիկ Զախարյանը։
Սուպերգավաթին ամենաշատը տիրացել է «Փյունիկ»-ը՝ 10 անգամ։ Ֆուտբոլիստներից ամենատիտղոսակիրն Արտակ Եդիգարյանն է, որը Հայաստանի սուպերգավաթակիր է ճանաչվել 5 անգամ:
Իսկ ահա Վարդան Մինասյանը, որն այսօր գլխավորում է «Արարատ-Արմենիա»-ն, «Փյունիկ»-ի հետ 4 անգամ դարձել է Սուպերգավաթի հաղթող (2005, 2008, 2010 եւ 2011)։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: