Մարտի 20-23-ը Դոհայում կայանալու է մարմնամարզության վարկանշային Աշխարհի գավաթի խաղարկությունը:
Հայաստանի հավաքականի կազմում մասնակցելու են 4 մարմնամարզիկներ: Հակոբ Սերոբյանի գլխավորույթյամբ արդեն մրցավայրում են Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Թովմասյանը եւ Հարություն Մերդինյանը:
Օրեր առաջ մարմնամարզիկները ելույթ են ունեցել Հայաստանի առաջնությունում:
Mediamax Sport-ին մարմնամարզության ֆեդերացիայից ասել են, որ Դոհայում ելույթ են ունենալու այն մարզիկները, որոնցից մեծ ակնկալիքներ կան: Իսկ Օլիմպիական ուղեգրերի համար հիմնական պայքարը նրանք ծավալելու են հոկտեմբերին կայանալիք Աշխարհի առաջնությունում:
Հայաստանի հավաքականը չի մասնակցում Գավաթի խաղարկությանն Ադրբեջանում ու Ավստրալիայում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: