Ապրիլ 19, 2024
6862 դիտում

Միհրան Հարությունյանը մարզվել է Արամեի հետ


Լուսանկարը` Անձնական արխիվ

Լուսանկարը` Անձնական արխիվ


Ռիոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը շարունակում է մարզվել ու պատրաստվել MMA-ի հանդիպմանը:

Այս անգամ նա մարզում է անցկացրել երգիչ Արամեի հետ ու այսպիսի գրառում կատարել Facebook-ի իր էջում. «Եթե Արամեն որոշի ավարտել երաժիշտի կարիերան, ապա նրա համար MMA-ում բոլոր դռները բաց են: Շնորհակալություն լավ մարզման համար իմ եղբայր: Շուտով կկրկնենք»,- գրել է Հարությունյանը։

Ավելի վաղ նա ցանկություն էր հայտնել 2019-ին վերադառնալ գորգ ու նվաճել 2020-ի Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին