Ապրիլ 27, 2024
exclusive
7168 դիտում

Հայաստանի պատանեկան թիմը սպասում է Օլիմպիական խաղերի մեկնարկին


Լուսանկարը` Instagram

Լուսանկարը` Instagram

Լուսանկարը` Instagram

Լուսանկարը` Instagram

Լուսանկարը` Instagram


Հայաստանի Օլիմպիական հավաքականն արդեն Բուենոս Այրեսում է, որտեղ հոկտեմբերի 7-ին մեկնարկելու են պատանեկան Օլիմպիական խաղերը:

Mediamax Sport-ին թիմից հայտնել են, որ բարեհաջող ժամանել են մրցավայր ու սպասում են խաղերի մեկնարկին:

«Երեխաները շատ ոգեւորված են ու անհամբեր, սպասում են իրենց ելույթներին: Ամեն ինչ նույնն է, ինչ մեծերի Օլիմպիական խաղերի ժամանակ»,- ասել է ծանրամարտի պատանեկան թիմի գլխավոր մարզիչ ու 2008-ի պեկինյան խաղերի բրոնզե մեդալակիր Գեւորգ Դավթյանը:

Իր առաջին խաղերին պատրաստ է նաեւ պատանիների ԵԱ-ի այս տարվա հաղթող Սահակ Հովհաննիսյանը. «Ամեն ինչ շատ լավ է Բուենոս Այրեսում, արդեն տեղավորվել ենք, բոլորս էլ պատրաստ ենք մեդալներ նվաճել: Թիմի տրամադրությունը շատ բարձր է»:

Պատանեկան խաղերում Հայաստանը ներկայացնելու են 8 մարզիկներ: Ծանրամարտում հանդես են գալու Կարեն Մարգարյանը (77 կգ) եւ Լիանա Գյուրջյանը (+63 կգ), հունահռոմեական ըմբշամարտում`Սահակ Հովհաննիսյանը (60 կգ ), հրաձգությունում`Հայկ Բաբայանը (ատրճանակ ), թաեքվոնդոյի մրցումներում ՝ Անդրանիկ Խաչատրյանը (73 կգ ):

Արթուր Բարսեղյանը մասնակցելու է լողի ազատ ոճի  50 մ, 100 մ ու բաթերֆլայի 50 մ մրցումներին,  Յուլիա Վոդոպյանովան՝ գեղարվեստական մարմնամարզությունում, իսկ Յուրի Իսրայելյանը (55կգ)` ձյուդոյում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին