Էդգար Ստեփանյանը կրկին փայլուն է հանդես եկել միջազգային մրցաշարում ու հաղթող դարձել:
Այս անգամ հայ հեծանվորդը 1 ոսկե ու 1 արծաթե մեդալ է նվաճել Աստանայում: Ստեփանյանը 1-ին տեղն է գրավել սկրեչում ու արծաթե մեդալակիր դարձել օմնիում ձեւում:
Աստանայի մրցաշարից օրեր առաջ Օմսկում նա 1-ին տեղն էր գրավել վարկանշային մրցաշարում: Օգոստոսի վերջին էլ հռչակվել էր Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոն:






















