5700 դիտում

Ջոկովիչը Մեծ Սաղավարտի 14-րդ տիտղոսը նվաճեց ԱՄՆ-ում


Լուսանկարը` US Open


Նյու Յորքում ավարտված US Open-ի հաղթողի կոչումը նվաճել է Նովակ Ջոկովիչը, որը եզրափակչում 6:3, 7:6, 6:3 հաշվով առավելության է հասել Խուան Մարտին Դել Պոտրոյի նկատմամբ:

«Աննկարագրելի ուրախ եմ: Անհաջողություններից հետո ես կրկին վերադարձել եմ, թենիսն ինձ պարզապես տալիս է լավագույն զգացողություններ: Ես հաղթեցի Ուիմբլդոնում, Ցինցինատիում, հիմա արդեն ԱՄՆ-ում: Կարծում եմ, որ նոր նվաճումներ իմ կյանքում շուտով նորից կլինեն»,-խոստովանել է սերբ թենիսիստը: 

ԱՄՆ-ի բաց առաջնության հաղթանակից հետո Ջոկովիչը Մեծ Սաղավարտի մրցաշարերում իր տիտղոսների թիվը հասցրել է 14-ի: Նրանից ավել մրցանակներ ունեն միայն Ռոժեր Ֆեդերերը (20) եւ Ռաֆա Նադալը (17):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին