Ձյուդոյի Միջազգային Ֆեդերացիայի նախագահ Մարիուս Վիզերի հրավերով Բուդապեշտ են այցելել Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Վարդան Ոսկանյանն ու գլխավոր քարտուղար Թաթուլ Հովհաննիսյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել է առաջիկա Աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի մասնակցության հարցը: Բաքվում կայանալիք ԱԱ-ն Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար ամենաբարձր վարկանիշային միավորներն է տալու:
Ինչպես հայտնում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան, միայն պետական մակարդակով Ադրբեջանի կողմից գրավոր անվտանգության ապահովման երաշխիքներ ստանալուց հետո կմասնակցեն մրցաշարին: Մարիուս Վիզերը խոստացել է զբաղվել այդ հարցով:
Քննարկվել են նաեւ Հայաստանում ձյուդոյի մասսայականացման հետ կապված հարցեր: Վիզերն առաջարկել է կրթության եւ գիտության նախարարության հետ համատեղ մի քանի դպրոցներում ձյուդոյի փորձնական դասաժամեր անցկացնել:
Միջազգային ֆեդերացիան խոստացել է ֆինասավորել մարզիչների աշխատավարձը, տատամիներ ու կիմոնո տրամադրել: Եթե այս փորձը հաջողություն ունենա, այն կփորձեն մշտական դարձնել:




















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: