Դեկտեմբեր 23, 2024
8248 դիտում

Ջրացատկորդների աննախադեպ արդյունքը. Նրանք ԵԱ-ում բրոնզ են նվաճել


Լուսանկարը` glasgow2018.com


Գլազգոյում ընթացող ջրացատկի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը բրոնզե մեդալ է նվաճել:

10 մետր սինքրոն աշտարակացատկում Վլադիմիր Հարությունյանն ու Լեւ Սարգսյանը զբաղեցրել են 3-րդ տեղը: Զույգը վաստակել է 396.84 միավոր: Սա անկախ Հայաստանի պատմության առաջին մեդալն է մեծահասակների առաջնությունում:

Առաջին տեղը զբաղեցրել են ռուսները 423.12 միավորով, իսկ նրանց հաջորդել բրիտանացիները ՝ 399.90:

«Այս ձեռքբերումը ոչ միայն մազիկների, այլ նաեւ մարզիչ Հրաչյա Չանդիրյանի երկարամյա ու քրտնաջան աշխատանքի արդյունքն է։ Շնորհավորում եմ բոլորիս՝ այս հաջողության կապակցությամբ»,- Facebook-ի իր էջում գրել է ջրացատկի ֆեդերացիայի նախագահ Գաբրիել Ղազարյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին