Անի Հովսեփյանը մի քանի ամիս առաջ էր նորամուտը նշել պրոֆեսիոնալ ռինգում՝ 68 կգ քաշային կարգում հաղթելով Ալեքսանրդա Ռապաիչին (Սերբիա)։
Բռնցքամարտիկը սկսել է արդեն պատրաստվել հաջորդ մենամարտին, որը կայանալու է 2026 թվականի մարտին Հայաստանում։
«Մինչեւ չեմպիոնական գոտու համար մենամարտ անցկացնելը մյուս բոլոր հանդիպումներս անցկացնելու եմ Հայաստանում։ Արդեն սկսել եմ մարզումներս, որոնք անցկացնում եմ մեր երկրում։ Մրցակիցս լինելու է ՀԱՀ-ի ներկայացուցիչ Նոզիֆո Բելը։ Նրան հաղթելու դեպքում կկարողանամ մենամարտս անցկացնել WBC Silver գոտու համար։ Դա իր հերթին հնարավորություն կտա հետագայում պայքարել Աշխարհի չեմպիոնական գոտու համար»,- Mediamax Sport-ի թղթակցին ասել է Հարությունյանը։
36-ամյա Բելը փորձառու բռնցքամարտիկ է, պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 21 հանդիպում ու տոնել 15 հաղթանակ։ Վերջին մենամարտն ունեցել է այս տարվա նոյեմբերին ու պարտություն է կրել։




















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: