Դեկտեմբեր 08, 2025
79 դիտում

Մալխաս Ամոյանը հավակնում է UWW-ի տարվա լավագույն ըմբիշի կոչմանը


Լուսանկարը` UWW


Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է այն հունահռոմեականներին, ովքեր հավակնում են ճանաչվել 2025-ի լավագույնները։

Լավագույնի կոչմանը հավակնում է նաեւ Եվրոպայի ու Աշխարհի չեմպիոն Մալխաս Ամոյանը, որը մինչեւ 77 կգ քաշային կարգում այս տարի չուներ հավասարը։

 

Բացի Ամոյանից, UWW-ն ներկայացրել է եւս չորս ըմբիշի, որոնցից երեքն Իրանից են, մեկը՝ Ուզբեկստանից։ Նրանք են՝ Մոհամադհադի Սարավին, Սաեդ Էսմաիլին, Ղոլամռեզա Ֆարոխին եւ Այտժան Խալմախանովը։ Լավագույնին կարող են ընտրել ըմբշամարտի սիրահարները՝ քվեարկելով իրենց սիրելի մարզիկի օգտին կառույցի սոցիալական էջերում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին