Դեկտեմբեր 08, 2025
190 դիտում

Երկար դադարից հետո Միհրան Հարությունյանը մենամարտ կանցկացնի


Լուսանկարը` UpNext Fighting


Օլիմպիական արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը որոշել է կրկին վերադառնալ ու մենամարտ անցկացնել։

MMA տեղափոխված ըմբիշը հայտնել է հաջորդ հանդիպման օրը․ «Հետհաշվարկը սկսված է։ Հունվարի 31-ին կլինի իմ վերադարձը UpNext Fighting: Նոր մենամարտ, նոր գլուխ»,- սոցցանցերի իր էջերում գրել է հայ մարզիկը։

 

Հարությունյանը UNF-ում վերջին անգամ մենամարտ անցկացրել էր 2022-ին ու հաղթել էր Դեւվիդ Դուգլասին։ Հարությունյանը այլ ձեւաչափով մենամարտ ունեցել էր նաեւ 2024-ին Ռուսաստանում, սակայն պարտություն էր կրել։ Արդեն տեւական ժամանակ է նա բնակվում ու մարզվում է ԱՄՆ-ում, ունի նաեւ իր ակումբը, որտեղ աշխատում է պատանիների հետ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին