«Ինտեր Մայամի»-ն 3։1 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Վանկուվեր Ուայթքեփս»-ի նկատմամբ ու առաջին անգամ նվաճել ՄԼՍ-ի գավաթը։
Լեո Մեսսին նվաճել է իր 48-րդ տիտղոսը, ինչը ռեկորդային է։ Բացի այդ նա չեմպիոն է դարձել իր երրորդ պրոֆեսիոնալ առաջնությունում։ Մինչ ԱՄՆ-ի չեմպիոն հռչակվելն արգենտինացին եղել է Իսպանիայի, ապա Ֆրանսիայի չեմպիոն։ «Բարսելոնա»-ի կազմում նա Լա Լիգան հաղթել է 10 անգամ, իսկ ՊՍԺ-ի հետ Լիգա 1-ում ոսկե մեդալ նվաճել 2 անգամ։ ԱՄՆ-ում սա նրա առաջին չեմպիոնությունն էր։
Լուսանկարը` Inter Miami
«Մենք ՄԼՍ-ի չեմպիոն ենք։ Այս տարի թիմի նպատակը չեմպիոնությունն էր։ Ես սպասում էի այս պահին, բոլորս էինք սպասում»,-ասել է Մեսսին։
Եզրափակիչը վերջինն է եղել նրա թիմակիցներ Ժորդի Ալբայի ու Սերխիո Բուսկետսի համար։ Նրանք ավելի վաղ հայտարարել էին, որ այս մրցաշրջանի ավարտից հետո հրաժեշտ են տալու պրոֆեսիոնալ ֆուտբոլին։
Լուսանկարը` Inter Miami
Ակումբի համասեփականատեր ու նախագահ Դեւիդ Բեքհեմն արձագանքել է հաջողությանը․ «Ահա թե ինչու ես թիմ հրավիրեցի Մեսսիին։ Նա հետնապահին վերածեց հաջողակ ակումբի ընդամենը երկու մրցաշրջանում։ Ես շատ երջանիկ եմ, մենք բոլորս երջանիկ ենք»։
Լուսանկարը` Inter Miami
«Ինտեր Մայամի»-ն հիմնադրվել է 2018 թվականին, իսկ 2020-ից հանդես է գալիս ՄԼՍ-ում։






















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: