Ապրիլ 18, 2024
6096 դիտում

Հայաստանի բասկետբոլի հավաքականը դուրս է եկել հաջորդ փուլ


Լուսանկարը` Մեդիամաքս


Ավարտվել է Եվրաբասկետ 2021-ի նախընտրական առաջին փուլը, որից հետո պարզ է դարձել, որ Հայաստանի հավաքականը դուրս է եկել հաջորդ փուլ:

Խմբային մրցաշարի 3-րդ տուրում Կիպրոսը զիջել է Լյուքսեմբուրգին, իսկ Շվեյցարիան՝ Սլովակիային:

Այս արդյունքներից հետո Հայաստանի բասկետբոլի հավաքականը դարձել է ընտրական 1-ին փուլի 2-րդ տեղը գրաված լավագույն ցուցանիշներով ընտրանին եւ դուրս եկել հաջորդ փուլ:

Ընտրական 2-րդ փուլը կմեկնարկի սեպտեմբերի 13-ին: Հայաստանն ընդգրկված է D ենթախմբում, մրցակիցների անունները հայտնի կդառնան այսօր:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին