Հունիս 21, 2025
5806 դիտում

Հայաստանի հավաքականն այսօր հանդիպելու է Դանիայի ընտրանուն


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի բասկետբոլի հավաքականը մարզվել է Կոպենհագենի «Բալերուպ» մարզադահլիճում ու պատրաստվել այսօրվա խաղին:

Եվրո-2021-ի  նախընտրական փուլի շրջանակներում հայ բասկետբոլիստները հյուրընկալվելու են Դանիայի հավաքականին:

Նիկշա Բավցեւիչի գլխավորությամբ մարզմանը մասնակցել են 11 խաղացողներ, նրանք լինելու են Հայաստանի հավաքականի հայտացուցակում:

«Բալերուպ» մարզադահլիճն ունի 4000 նստատեղ, սպասվում է, որ հանդիպման ժամանակ այն լեփ-լեցուն է լինելու: Խաղը սկսվելու է Երեւանի ժամանակով ժամը 20:00-ին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին