Հոկտեմբեր 02, 2024
7950 դիտում

Մայիսի 19-ին Միհրան Հարությունյանը մենամարտելու է Ալի Յուսեֆի հետ


Լուսանկարը` Մեդիամաքս


2016 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանն իր նորամուտը MMА-ում տոնելու է իրանցի մրցակցի դեմ պայքարում:

Նա մայիսի 19-ին Ռոստովում Fight Nights Global-ի կազմակերպած մրցաշարում մենամարտելու է Ալի Յուսեֆի հետ:

2017-ին Հարությունյանը հայտարարել էր, որ ըմբշամարտը համատեղելու է MMA-ի հետ: Նա սկսել էր մարզումներ անցկացնել խառը մենամարտերի մասնակցելու նպատակով: Վերջին շրջանում նա հիմնականում մենամարտին պատրաստվել է ԱՄՆ-ում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին