Հունիս 24, 2025
5417 դիտում

Թաեքվոնդիստ Անդրանիկ Խաչատրյանը նվաճել է պատանեկան ՕԽ-ի ուղեգիր


Լուսանկարը` worldtaekwondo.org


Թունիսի Համամետ քաղաքում ընթացող վարկանիշային մրցաշարում թաեքվոնդիստ Անդրանիկ Խաչատրյանը նվաճել է ամառային պատանեկան Օլիմպիական խաղերի ուղեգիր:

Հայ մարզիկը հանդես է եկել մինչեւ 73 կգ քաշային կարգում ու բրոնզե մեդալակիր դարձել: Այդ քաշային կարգի հաղթողը եգիպտացի Էյադ Բարակատն է, արծաթե մեդալն էլ նվաճել է Ալի Էշկեվարիանը: 2-րդ բրոնզե մեդալակիրը Դուսաբն Բոզանիչն (Սերբիա) է:

Ապրիլի 8-12-ն էլ կկայանա Աշխարհի երիտասարդական առաջնությունը, այնտեղ հանդես կգան Դավիթ Թորոսյանը (59 կգ), Էդգար Գեւորգյանը (63 կգ), Սարգիս Սարգսյանը (68 կգ) եւ Անդրանիկ Խաչատրյանը (73 կգ):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին