6363 դիտում

Երեւանի 2800-ամյակին նվիրված մրցաշարին բասկետբոլի 4 թիմ կմասնակցի


Լուսանկարը` Մեդիամաքս


Մարտի 11-15-ը Երեւանում կանցկացվի բասկետբոլային միջազգային մրցաշար, որը նվիրված կլինի քաղաքի հիմնադրման 2800-ամյակին:

Մրցաշարին կմասնակցեն Մոսկվայի «Գազպրոմ», Թբիլիսիի «Հունդայի», Թեհրանի «Արարատ» ու Երեւանի «Ուրարտու» ակումբները:

«Գազպրոմն» ու «Հունդային» շատ ուժեղ թիմեր են, բարձր մակարդակի խաղացողներ ունեն ու իրենց առաջնությունների առաջատարներն են: «Արարատը» վերջերս հաղթեց Իրանի երկրորդ լիգան ու իրավունք ստացավ հանդես գալու Սուպեր լիգայում»- ասել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արա Պողոսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին