Դեկտեմբեր 16, 2025
5131 դիտում

Laureus. Լավագույն մարզիկները Ռոջեր Ֆեդերերն ու Սերենա Ուիլյամսն են


Լուսանկարը` Laureus

Լուսանկարը` Laureus

Լուսանկարը` Laureus


Համաշխարհային թենիսի առաջատար Ռոջեր Ֆեդերերը Laureus-ի վարկածով աշխարհի լավագույն մարզիկն է:

Նա 2 անվանակարգերում է հաղթել՝ Տարվա վերադարձ ու լավագույն մարզիկ: Շվեյցարացի թենիսիստն արդեն Laureus-ի 6 մրցանակ ունի, 5-ը որպես լավագույն մարզիկ:

2016-ը վնասվածքի պատճառով բաց թողած Ֆեդերերը կորտ վերադառնալուց հետո 7 տիտղոսի է տիրացել, այդ թվում՝ Մեծ Սաղավարտի 2 մրցանակ, եւ 5,5 տարի անց կրկին առաջին ռակետ դարձել Ավստրալիայի բաց առաջնության հաղթողի կոչումը պաշտպանելուց հետո:

«Առանց երկրպագուներիս այդ ամենին չէի հասնի, անհամբերությամբ եմ սպասում մեր հանդիպմանը: Եկեք մի քանի տարի էլ նույնն անենք»,- ասել է Ֆեդրերը:

Լավագույն մարզուհին էլ թենիսիտուհի Սերենա Ուիլյամսն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին