Ռաֆայել Նադալը նվաճել է Մեծ Սաղավարտի մրցումների 16-րդ տիտղոսը:
Իսպանացի թենիսիտը US Open-ի եզրափակչում 6:3, 6:3, 6:4 հաշվով ուժեղ է եղել հարավաֆրիկացի Քեւին Անդերսոնից:
Հանդիպումը տեւել է 2 ժամ 27 րոպե ու անցել է առաջին ռակետի բացահայտ առավելությամբ: Հաղթանակը նրան 3,7 մլն դոլար ու վարկանշային 2000 միավոր է բերել:
«Ինձ համար ամենակարեւորը երջանիկ լինելն է: Դա սաղավարտներից էլ կարեւոր է: Իսկ ես երջանիկ եմ, քանի որ առողջ եմ ու կարող եմ շատ մրցաշարերում պայքարել հաղթանակի համար: Այս տարի այդպես էր: Գոհ եմ եղել Մոնտե Կառլոյի, Բարսելոնայի, Մադրիդի ու Ռոլան Գարոսի մրցաշարերում: Հիմա էլ գոհ եմ US Open-ում հաղթելու համար»,- ասել է Նադալը:
Նադալն իր կարիերայում 4-րդ անգամ է մրցաշրջանի ընթացքում մեկից ավելի սաղավարի տիրացել: 2008 ու 2013 թթ. նա երկուսն էր նվաճել, իսկ 2013-ին ՝ 3-ը: Բացի այդ իսպանացին US Open-ում 3 անգամ հաղթած 6-րդ թենիսիստն է:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: