Ռումինիայի Օրադեա քաղաքում Հայաստանի մինչեւ 20 տարեկանների բասկետբոլի հավաքականը Եվրոպայի B դիվիզիոնի առաջնության վերջին խաղում հաղթել է Ադրբեջանի թիմին:
Հայ բասկետբոլիստները միայն մեկ քառորդ են հավասար խաղ ցուցադրել, մյուս երեքում առավելություն են ունեցել մրցակցի նկատմամբ:
Խաղավարտը բավական լարված է ստացվել: Հայաստանի թիմը, չնայած առավելությանը, վերջին րոպեներին հնարավորություն է տվել ադրբեջանցիներին հաշվի մեջ փոփոխություններ մտցնել: Չնայած դրան՝ նրանք ամեն դեպքում հաղթել են՝ 82:80:
Վիգեն Էսկիջյանի սաները խմբում տոնել էին միայն մեկ հաղթանակ՝ առավելության հասնելով Լեհաստանի նկատմամբ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: