Հունիս 30, 2025
11143 դիտում

Կարեն Խաչանովը ATP-ի աղյուսակում բարձրացել է 34-րդ հորիզոնական


Լուսանկարը` atpworldtour.com


21-ամյա թենիսիստ Կարեն Խաչանովը ATP-ի վարկանշային աղյուսակում բարձրացել է 34-րդ հորիզոնական:

Նա այս ամսվա ընթացքում իր դիրքերը լավացրել է 4 տեղով ու այժմ 1176 միավոր ունի:

Նախորդ շաբաթ գերմանական Հալլեում կայացած մրցաշարում Խաչանովը հասել էր մինչեւ կիսաեզրափակիչ, սակայն 4:6, 6:7 հաշվով զիջել է մրցաշարի հաղթող Ռոջեր Ֆեդերերին:

Վարկանշային աղյուսակի առաջատարը Էնդի Մարրեյն (Մեծ Բրիտանիա) է, նրան հաջորդում  են իսպանացի Ռաֆայել Նադալն ու Շվեյցարացի Ստանիսլաս Վավրինկան:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին