Ապրիլ 27, 2025
4311 դիտում

Գեղարդ Մուսասի. Ցանկացած մրցակցի հետ էլ պատրաստ եմ մենամարտել


Լուսանկարը` mmafighting.com


Խառը մենամարտերում հանդես եկող Գեղարդ Մուսասին UFC Fight Night 99 երեկոյի ժամանակ հենց առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Յուրայ Հոլին:

Նախորդ տարվա սեպտեմբերին հայ մարզիկը նրան զիջել էր տեխնիկական նոկաուտով: Ռեւանշից հետո Մուսասին նշել է, որ իր հաջորդ նպատակը գոտու համար մենամարտ անցկացնելն է:

«Առաջին մենամարտում Հոլն արժանի ու արդարացի հաղթանակ է տարել: Շնորհակալ եմ, որ ռեւանշ անցկացնելու հնարավորություն է  տվել ինձ: Այս հաղթանակից հետո կարող եմ ամեն ինչ անցյալում թողնել ու պայքարել գոտու համար»,- ասել է նա:

Մուսասին խոստովանել է, որ ցանկացած մրցակցի հետ էլ պատրաստ է գոտեմարտել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին