Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, «Փյունիկ» ակումբի գործադիր տնօրեն Վարդան Մինասյանը միացել է Գյումրիում ապրող անօթեւաններին բնակարանով ապահովելու նպատակով անցկացվող դրամահավաքին եւ փետրվարի 28-ին անցկացվելիք բարեգործական աճուրդին է ներկայացրել ազգային հավաքականի մարզաշապիկ եւ գնդակ՝ իր մակագրությամբ:
«Սոցիալական ցանցերից եւ կայքերից տեղեկացա այս հրաշալի նախաձեռնության մասին եւ անմիջապես որոշեցի արձագանքել: Մեր բոլորիս պարտքն է սոցիալապես անապահով ընտանիքներին օգնելը: Կոչ եմ անում մարզաշխարհի մյուս ներկայացուցիչներին եւս միանալ դրամահավաքին եւ օգնել, որպեսզի 13 ընտանիք վերջապես ձեռք բերի ընտանեկան երջանկությունը եւ սեփական բնակարանը»,- այս կապակցությամբ Mediamax Sport-ին ասել է Վարդան Մինասյանը:
Մեր տեղեկություններով, անվանի մի շարք մարզիկներ եւս մտադիր են միանալ ակցիային, ինչի մասին կհաղորդենք լրացուցիչ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: