Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան ակնկալում է Ռիո-2016-ին մասնակցել երեք մարզիկով:
Այսօր ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանը նշել է, որ Օլիմպիական խաղերին մասնակցելու ամենամեծ շանսերն ունի Հովհաննես Դավթյանը:
«Տղամարդկանց պայքարում Օլիմպիադայի ուղեգիր կարող են նվաճել լավագույն 22-ը, իսկ Հովհաննեսն իր քաշի վարկանշային աղյուսակում առայժմ 14-րդն է: Ֆերդինանտ Կարապետյանը մեկ ամիս է ինչ ներկայացնում է Հայաստանը, սակայն մասնակցել է մի քանի մրցաշարերի ու եւս կարող է ուղեգիր ձեռք բերել: Հույսեր ունենք նաեւ Ժաննա Ստանկեւիչից, որը վարկանիշով 28-րդն է: Այս երեք ձյուդոիստներն էլ մասնակցելու են 2016-ի վարկանշային մրցաշարերին»,- ասել է Խիթարյանը:
Ձյուդոյի ֆեդերացիայի համար 2016-ը գոհացնող կլինի, եթե Օլիմպիադա մեկնեն 3 մարզիկով, այնտեղ նվաճեն մեկ մեդալ, ինչպես նաեւ հաջող հանդես գան Եվրոպայի առաջնությունում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: