Սեպտեմբեր 07, 2025
144 դիտում

Սպերցյան. Կաշխատենք ուղղել սխալներն ու մեզ ճիշտ դրսեւորել Իռլանդիայի դեմ խաղում


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի հավականն ակնկալում էր, որ Պորտուգալիայի դեմ հանդիպումը ծանր է լինելու, ՀՖՖ-ին տված հարցազրույցում ասել է Էդուարդ Սպերցյանը։

Հայ ֆուտբոլիստները ԱԱ-2025-ի ընտրական մրցաշարում մեկնարկել են 0:5 հաշվով պարտությամբ։ Դուբլերի հեղինակ են դարձել Ժոաո Ֆելիքսն ու Քրիշտիանու Ռոնալդուն, մեկ անգամ էլ աչքի է ընկել Ժոաու Կոնսելուն։ 

 

«Տանը կրկին այսքան գոլ բաց թողելը շատ է նույնիսկ այնպիսի հավաքականից, ինչպիսին Պորտուգալիան է։ Կաշխատենք ուղղել սխալներն ու մեզ ճիշտ դրսեւորել Իռլանդիայի դեմ խաղում։ Շնորհակալ եմ երկրպագուներին մթնոլորտի եւ աջակցության համար։ Մենք վերակառուցման փուլում ենք, հուսանք՝ շուտով կուրախացնենք բոլորին, նաեւ՝ ինքներս մեզ»,- ավելացրել է ֆուտբոլիստը։

 

Իռլանդիայի դեմ հանդիպումը Եղիշե Մելիքյանի թիմն անցկացնելու է սեպտեմբերի 9-ին՝ կրկին սեփական հարկի տակ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին