Երեկ Ազատության հրապարակում կայացել է 6-րդ ամառային Համահայկական խաղերի փակման արարողությունը: 11-օրյա պայքարից հետո 6300 մասնակիցները հրաժեշտ են տվել խաղերին:
Մրցաշարի հատուկ մրցանակները փակման արարողության ժամանակ հանձնել է Հայաստանի հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նա պարգեւատրել է գեղեցկության մրցույթի հաղթող Թբիլիսին ներկայացնող Դիանա Թումանովային, Լավագույն պատվիրակություն ճանաչված Մոնրեալի թիմին, «Արդար խաղի» մրցանակը նվաճած Նիկոսիայի թիմին, «Մարզական ոգու եւ համբերության» մրցանակակիր Սպահանին ու «Համահայկական խաղերի հայտնություն» Մուշին:
«Համահայկական խաղերի ամենակարեւոր ձեռքբերումը մեր ժողովրդի հազարավոր զավակների մեկտեղումն է մայր հայրենիքում՝ այդպիսով նոր շունչ հաղորդելով նաեւ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության հետագա ամրապնդմանը: Այս առումով Համահայկական խաղերն այն եզակի մրցաշարերից են, որտեղ չկան հաղթողներ ու պարտվողներ: Հաղթել ենք բոլորս, քանի որ Համահայկական խաղերը մեր միասնության իրական ապացույցն ու դրսեւորումն են»,- ասել է Աբրահամյանը:
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանն էլ ընդգծել է, որ ուրախության ու հպարտության զգացում ունեն խաղերը նման մակարդակով անցկացնելու համար:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: