Հունիս 26, 2025
122 դիտում

3 ազատ ոճային դուրս է եկել Մ-15 տ. Եվրոպայի առաջնության եզրափակիչ


Լուսանկարը` UWW


Իտալիայի Կաորլե քաղաքում շարունակում է ընթանալ Մ-15 տարեկանների ազատ ոճի Եվրոպայի առաջնությունը։

Հայաստանի հավաքականի կազմում 3 մարզիկ դուրս է եկել եզրափակիչ: Մինչեւ 57 կգ քաշային կարգում միմյանց դեմ կմրցեն Էրիկ Պապիկյանը եւ Տիգրան Կոլոտյանը:

Պապիկյանը կիսաեզրափակչում հաղթել է ադրբեջանցի Էլյան Հասանովին, իսկ Կոլոտյանը նրա համերկրացի Մույրազ Հուսեյնովին:

Եզրափակչում է նաեւ մինչեւ 75 կգ քաշային Արթուր Մկրտչյանը, որը կիսաեզրափակչում հաղթել է վրացի Գիորգի Գոգիբերիձեին:

Արեն Միրզոյանն (52 կգ) ու Համլետ Անտոնյանը (62 կգ) կպայքարեն բրոնզե մեդալի համար, եւս 3-ն էլ սփոփիչ գոտեմարտ կանցկացնեն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին