Հունիս 26, 2025
exclusive
144 դիտում

Գոռ Հովակիմյանն ու Երվանդ Մկրտչյանը մեդալներ են նվաճել ԵԱ-ի 3-րդ դիվիզիոնում


Լուսանկարը` Atletska zveza Slovenije

Լուսանկարը` Atletska zveza Slovenije


Մարիբորում ավարտվել է ատլետիկայի Եվրոպայի թիմային առաջնության 3-րդ դիվիզիոնը։

Հայաստանի ներկայացուցիչներից Գոռ Հովակիմյանն ու Երվանդ Մկրտչյանը նվաճել են մեդալներ անհատական պայքարում։ Հովակիմյանը հեռացատկում ցույց է տվել 7․67 մ ու դարձել բրոնզե, իսկ եռացատկում 16․29 մ-ով՝ արծաթե մեդալակիր։ Երկուսում էլ նա սահմանել է անձնական ռեկորդ։ Մկրտչյանը 1500 մ վազքում 3․45․98 արդյունքով դարձել է փոխչեմպիոն, Mediamax Sport-ին հայտնել են ատլետիկայի ֆեդերացիայից։

Լուսանկարը` Atletska zveza Slovenije


Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկով զբաղեցրել է 10-րդ հորզիոնականը՝ վաստակելով 136 միավոր։ 3-րդ դիվիզիոնում հաղթողի կոչումը նվաճել է Իսլանդիայի ընտրանին։

Թիմը մրցավայրից վերադառնալու է Հայաստան, որից հետ սկսելու է պատրաստվել այլ առաջնությունների։ Գոռ Հովակիմյանը հանդես կգա Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում, ապա Ուսանողական խաղերում։ Իսկ ահա Մկրտչյանը կսկսի նախապատրաստվել մեծահասակների Աշխարհի առաջնությանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին