Ապրիլ 26, 2025
7449 դիտում

Արցախում ավարտվեցին Համահայկական խաղերը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեկ Արցախում ավարտվեցին Համահայկական խաղերի վոլեյբոլի ու ֆուտբոլի մրցաշարերի խմբային փուլի հանդիպումները:

Վոլեյբոլի մրցաշարի վերջին խաղում մրցեցին Գյումրիի ու Ստեփանակերտի թիմերը: Խաղն ավելի վստահ անցկացրին արցախցիներն ու կարողացան հաղթել բոլոր երեք մրցափուլերում:

Ստեփանակերտը խմբում զբաղեցրեց առաջին տեղը, իսկ Գյումրին՝ երկրորդ: Թիմերն անցան հաջորդ փուլ ու մյուս հանդիպումները կանցկացնեն Երեւանում:

Երեւանում հանդես կգան նաեւ Ստեփանակերտի ու Բուրջ-Համուդի ֆուտբոլիստները: Նրանց միջեւ հանդիպումն ավարտվեց 0:0 հաշվով, բայց քանի որ երկուսն էլ հաղթել էին Սպահանին, խմբում զբաղեցրին 1-ին ու 2-րդ տեղերն ու կշարունակեն պայքարը:

Բացի սպորտային հանդիպումներից, պատվիրակությունների բոլոր ներկայացուցիչները եղան Արցախի տարբեր վայրերում, իսկ երեկ գիշեր վերադարձան Երեւան:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին