Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանն իր կարիերայում առաջին անգամ հաղթել է կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) մրցաշարում:
20-ամյա թենիսիստուհին Բաքվում կայացած մրցաշարում կրկնակի հաղթանակ է տոնել: Թեեւ նա մրցաշարի ֆավորիտ չի համարվել, բայց հենց սկզբից էլ կարողացել է հաղթել ավելի ուժեղ մրցակիցներին:
Եզրափակչում նա ուժեղ է եղել ռումինացի Պատրիցիա-Մարիա Տիգից: Այդ հաղթանակի համար նա կստանա 43 հազար դոլար մրցանակ ու 280 վարկանշային միավոր: Ինչի շնորհիվ էլ առանց որակավորման փուլը հաղթահարելու ելույթ կունենա Մեծ Սաղավարտի մրցաշարերում:
Բաքվում Գասպարյանը Ալեքսանդրա Պանովայի հետ հաղթանակ է տոնել նաեւ զուգախաղում:
«Անմոռանալի շաբաթ էր: Ինձ ամեն ինչ դուր եկավ: Շնորհակալ եմ բոլորից, ովքեր երկրպագել են ինձ»,- խոստովանել է մարզուհին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: