Փետրվար 23, 2026
1422 դիտում

Կայացել է Հայաստանի թենիսի ֆեդերացիայի գավաթի խաղարկությունը


Լուսանկարը` sportstar.com


Երեւանում կայացել է Հայաստանի թենիսի ֆեդերացիայի գավաթի խաղարկությունը: Հաղթողները որոշվել են տարբեր տարիքային խմբերում:

Մեծահասակների պայքարում հաղթող է դարձել Լուսինե Չոբանյանը, որին հաջորդել են Լինդա Օհանյանն ու Անի Սաֆարյանը: Տղամարդկանց մրցաշարում էլ գավաթակիր են դարձել Միքայել Խաչատրյանը, Միքայել Ավետիսյանն ու Դավիթ Եդիգարյանը:

16 տարեկանների պայքարում առաջատարներն են Դավիթ Նազարեթյանը, Գեւորգ Բայաթյանը, Մուշեղ Վարդազարյանը։ Միլենա Ավետիսյանը հավասարը չի ունեցել մինչեւ 16 տարեկան աղջիկների պայքարում, իսկ Վանիկ Ավետիսյանը՝ Մ-14 տ:

Մեր ընտրանին